168.am-ը գրում է.
ԱՄՆ ծովային հետևակների ստորաբաժանումը ուղևորվել է Իրաք, որպեսզի աջակցություն ցուցաբերի ԴԱԻՇ-ի դեմ պայքար մղող միջազգային կոալիցիային: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ԱՄՆ Զինված ուժերում աղբյուրին:
Խոսքը 26 զինծառայողից բաղկացած ծովային հետևակի էքսպեդիցիոն ստորաբաժանման մասին է: Այն տեղակայվում է ԱՄՆ 5-րդ նավատորմի պատասխանատվության գոտում, որը օպերացիաներ է իրականացնում Պարսից ծոցում, Կարմիր ու Արաբական ծովերում: Իրաք ուղարկված ծովային հետևակների ընդհանուր թիվը չի նշվում:
Հիշեցնենք, որ 2014թ. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավանության էր արժանացրել Իրաք 1500 զինծառայող ուղարկելու առաջարկը: Ինչպես հայտարարվել էր, նրանք պետք է օգնեն Իրաքի բանակին ու քուրդ աշխարհազորայիններին ջիհադիստների դեմ պայքարում:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/03/21/611818.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



