«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ եթե իր թիմի որևէ ֆուտբոլիստ ցանկանա հեռանալ, ապա նրա տրանսֆերը վաճառքի կհանվի:

Գերմանացի մասնագետը նշել է, որ չի ցանկանում աշխատել ֆուտբոլիստների հետ, ովքեր իր թիմում խաղալու ցանկություն չունեն:

«Այս պահին ամեն ինչ կարգին է: Բայց աշխարհում որևէ ֆուտբոլիստ անձեռնմխելի չէ, բացի Մեսսին: Ես այն ակումբից եմ, որտեղ լավ ֆուտբոլիստների տրանսֆերները միշտ գնում էին այլ ակումբներ: Պետք է ունենալ B կամ C ծրագիր:

Եթե որևէ ֆուտբոլիստ մոտենա ինձ ու հայտնի, որ լավ չի զգում մեր ակումբում և ցանկանում է փոխել ակումբային գրանցումը՝ խաղաոճի կամ փողի պատճառով, կմտածեմ, թե ինչպես վարվել նրա հետ:

Չեմ ցանկանում թիմիս կազմում ունենալ ֆուտբոլիստ, ով չի ցանկանում խաղալ իմ ակումբում: Այնպես որ, վաճառվում է աշխարհի ցանկացած ֆուտբոլիստի տրանսֆեր. բացառությամբ Մեսսիի»,- Daily Mail-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել