Ուշադրություն. մարտի 22-ի գիշերը հնարավոր է  -3…-6 աստիճան ցուրտ

Հանրապետության տարածքում` Մարտի 21­ի գիշերը շրջանների զգալի մասում, 21­ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում‵ ձյուն: 22­25­ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հյուսիս­արևմտյան 2­7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 21­22­ի գիշերները կնվազի 4­6 աստիճանով, 23­25­ին առավելապես ցերեկը աստիճանաբար կբարձրանա 8­10 աստիճանով:

Երևանում՝ Մարտի 21­ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 21­ի ցերեկը, 22­25­ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում մարտի 22-ի գիշերը օդում հնարավոր է -1…-4 աստիճան, գետնի մակերևույթին‵ -3…-6 աստիճան ցուրտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել