Sputnik.co.am-ը գրում է,
Մարտի 19-ին Երևանում՝ Բնության համաշխարհային hիմնադրամի նախաձեռնությամբ (WWF) մարտի 19-ին նշվել է «Մոլորակի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառումը, որն անցկացվեց Հայաստանի սիրողական
հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի, «Արևորդի» ՀԿ-ի և Veloclub հեծանվային ակումբի օժանդակությամբ։
 
Հեծանվաերթին մասնակցում էին ԱԳ նախարարի տեղակալե Աշոտ Հովակիմյանն ու Կարեն Նազարյանը, ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դեսպաններ, ՄԱԿ-ի
ռեզիդենտ համակարգողը, տասնյակ դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 
Երթի ժամանակ մասնակիցները միացնելով իրենց հեծանիվների լույսերը և պտույտ կատարելով Երևանի կենտրոնական փողոցներով, միացան աշխարհի տարբեր
անկյուններում միջոցառմանը մասնակցող միլիոնավոր մարդկանց:
 
«Մոլորակի Ժամը» արդեն ավանդական դարձած ամենամյա միջոցառում է, որ համախմբում է մոլորակի տարբեր անկյուններում գտնվող անհատներին,
կազմակերպություններին, ընտանիքներին և պարզապես հետաքրքրված անձանց՝ կոչ անելով մեկ ժամով անջատել իրենց հիմնական օգտագործման էլեկտրական սարքավորումներն ու լույսերը, դրանով արտահայտելով իրենց հոգածությունը մեր մոլորակի նկատմամբ:

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել