Armlur.am-ը գրում է.
Մարտի 21-ին, ժամը 07.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում կենդանին հոշոտել է մի գյուղացու. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն: Պարզվել է, որ տուժածը հանդիսանում է գյուղի բնակիչ Ռ. Հ.-ը (1941 թ. ծնված), ով դեմքի և ձեռքի շրջանում ստացել է կծած-պոկած վերքեր և հոսպիտալացվել Եղեգնաձորի ԲԿ: Պարզվել է, որ Ռ. Հ.-ին վնասել է գայլը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/503612/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



