Lurer.com-ը գրում է.

Ծաղկազարդի կիրակիով սկսվում են Մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունների հիշատակության օրերը: Այդ շաբաթը կոչվում է Ավագ, քանի որ Տիրոջ տնօրինությունների լրումը եղավ: Շաբաթվա յուրաքանչյուր օրվա խորհրդի մասին կարող եք ծանոթանալ հետևյալ այս հղումով:

Մարտի 21-ին՝ Ավագ երկուշաբթի: Արարչագործության, անիծված թզենու և տաճարը վաճառականներից մաքրելու հիշատակության օր:

ժ. 9.00-ին՝ առավոտյան ժամերգություն
ժ. 17.00-ին՝ երեկոյան ժամերգություն

Մարտի 22-ին՝ Ավագ երեքշաբթի: Տասը կույսերի հիշատակության օր:

ժ. 9.00-ին՝ առավոտյան ժամերգություն
ժ. 17.00-ին՝ երեկոյան ժամերգություն

Երեկոյան ժամերգության ավարտին եկեղեցու դասում հավաքվում են 10 կույսերին խորհրդանշող աղջնակներ: Նրանք վիճակահանությամբ նախապես որոշում են, թե ում են խորհրդանշելու. հինգը՝խելացի, հինգը՝ հիմար կույսերին: Վերջիններիս մոմերը ավետարանական ընթերցումների ժամանակ մարում են:

Մարտի 23-ին՝ Ավագ չորեքշաբթի: Հիշատակ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մատնության:

ժ. 9.00-ին՝ առավոտյան ժամերգություն
ժ. 17.00-ին՝ երեկոյան ժամերգություն

Մարտի 24-ին՝ Ավագ հինգշաբթի: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օր:

ժ. 9.00-ին՝ առավոտյան ժամերգություն: Ավարտին՝ ապաշխարողների արձակման կարգ
ժ. 11.00-ին՝ Ս. Պատարագ
ժ. 16.30-ին՝ Ոտնլվայի արարողություն: Ավարտին՝ յուղի օրհնություն
ժ. 17.00-ին՝ երեկոյան ժամերգություն
ժ. 19.00-ին՝ Խավարման կարգ: Արարողության ընթացքում խորանի վրա վառվում է 13 մոմ, 12-ը՝ փոքր, իսկ 1 մեծ մոմը կենտրոնում: Ավետարանական ընթերցումների ժամանակ հերթով հանգցվում են 12 առաքյալներին խորհրդանշող մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը՝ խորհրդանշելով մենակ մնացած Քրիստոսին:

Մարտի 25-ին՝ Ավագ ուրբաթ: Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է:

ժ. 11.00-ին՝ Խաչելության կարգ: Ընթերցում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը՝ Գողգոթայում խաչվելը, արեգակի խավարումը, մահը

ժ. 17.00-ին՝ Թաղման կարգ: Հավատացյալների բերած ծաղիկներով զարդարվում է խորհրդանշական գերեզմանը, որը պտտվում է եկեղեցում կամ եկեղեցու շուրջ: Արարողության ավարտին հավատացյալները խոնարհվում, համբուրում կամ անցնում են գերեզմանի տակով՝ Տիրոջից իրենց հոգիների փրկություն ու առողջություն խնդրելով:

Մարտի 26-ին՝ Ավագ շաբաթ: Դժոխքի ավերում: Ճրագալույց:

ժ. 9.00-ին առավոտյան ժամերգություն
ժ. 17.00-ին՝ երեկոյան ժամերգություն
ժ. 18.00-ին՝ Ճրագալույցի Ս. Պատարագ: Հավարտ Ս. Պատարագի կտրվի Ս. Հարության Ավետիսը՝ «Քրիստոս Յարյաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։ Մարդիկ վառված ճրագներ են տանում տուն՝ ի նշան Քրիստոսի օրհնաբեր լույսի:

Ավագ շաբաթին հաջորդում են.

Մարտի 27-ին՝ Սուրբ Զատիկ. Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոն:

ժ. 11.00-ին՝ տոնական Ս. Պատարագ

Մարտի 28-ին՝ ննջեցյալների հիշատակության օր՝ Մեռելոց:

ժ. 10.30-ին՝ Ս. Պատարագ
ժ. 12.30-ին՝ Հոգեհանգիստ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել