ԱՄՆ Ֆրեզնո (Կալիֆոռնիա նահանգ) քաղաքի 96-ամյա բնակչուհին որդեգրել է Կամբոջայից 30-ամյա կնոջ՝ հայտնում է Associated Press-ը։ Համապատասխան փաստաթղթերը ստորագրվել են 6 ամիս առաջ։

Բեռնիս Դայքն օգնել է Չենդչա Կաուբ Չամբին այն բանից հետո, երբ նա ավարտել է միջնակարգ դպրոցը։ Կամբոջացին կարողացել է ԱՄՆ ուղևորվել շնորհիվ ամերիկուհու որդու՝ Ռիկ Դայքի, որի հետ ծանոթացել էր 2003 թվականին Կամբոջայում, որտեղ տղամարդը դպրոց էր բացել։ Նա Չամբին խորհուրդ էր տվել ուսումը շարունակել ԱՄՆ-ում և Ֆրեզնոյում քոլեջ ընդունվել։

Կալիֆոռնիա ժամանելով՝ նա ապաստան էր գտել Դայքի ընտանիքում։ Այժմ նա մագիստրոսի աստիճան է ստանում Ֆրեզնոյի համալսարանում, մասնագիտանում է ամուսնության և ընտանեկան խորհրդատվության հարցերով։

Չամբի կենսաբանական մայրն ապրում է Կամբոջայում, Չամբը նրան այցելում է ամեն տարի։

Ինչպես գրում է The Fresno Bee-ն՝ Բեռնիս Դայքը կարող է Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել որպես աշխարհում ամենատարեց որդեգիր մայր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել