Բոլոր փոքրիկներն էլ շատ են սիրում Կինդեր ձվիկները, հատկապես դրանց մեջի խաղալիքները: Սակայն երեխաները շատ են տխրում, երբ հավաքում են նոր հավաքածուի խաղալիքները, իսկ հերթական ձվիկից դուրս է գալիս խաղալիք նախկին հավաքածուներից:

 

Դե ինչ, ժամանակն է ուրախացնել փոքրիկներին և զուր տեղը գումարներ չծախսել: Այժմ կարող ենք առանց դժվարության գտնել նոր հավաքածուի խաղալիքները:

Ուղղակի նայեք պիտակի հակառակ կողմը: Այնտեղ ամսաթվից հետո կտեսնեք տառեր, որոնք էլ կասեն ձեզ, արդյոք ներսում ձեր սպասված անակնկալն է, թե ոչ:

Ահա, նման պիտակի օրինակ:

DF – խաղալիք նոր հավաքածուից, DFB – խաղալիք ոչ նոր հավաքածուից:

Կան նաև ուրիշ պիտակներ, օրինակ R և PR: Դա կախված է այն բանից, թե որ տեսակի ձվիկն եք գնում (Դիսնեյի փերիներ, Պանդա, Մաշա և Արջուկ, և այլն):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել