Lurer.com–ը գրում է.

Թուրքիան ընկղմվում է քաոսի մեջ: Հիշեցնենք, որ մարտի 13-ին երկրում հերթական ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել, որը չկարողացան կանխել անվտանգության ծառայությունները: Երկրի բարձրագույն ղեկավարության լուրջ պառակտումն ազդում է ուժային կառույցների աշխատանքի վրա: Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին հետևում է «ИА REGNUM»-ի խմբագիր Ստանիսլավ Տարասովը:

Ըստ էության, երկիրն ընկղմվում է քաղաքացիական պատերազմի մեջ, որը միշտ և ամենուր մղվում է «առանց կանոնների»: Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել էր, որ միայն 2016 թ. սկզբից թուրքական ոստիկանությունը կանխել է 18 ահաբեկչական հարձակում: Սակայն ո՞վ է կանգնած նրանց ետևում:

Ըստ տվյալների, որոնք հրապարակվել են համաշխարհային և ռուսական ԶԼՄ-ներում, փետրվարի 17-ի ահաբեկչությունը որոշ թուրք փորձագետների կողմից դիտարկվում է որպես վրեժ՝ երկրի հարավ-արևելքում գտնվող Շիրնակ նահանգում հարյուրավոր քրդերի մահվան համար, որտեղ մարդիկ ողջակիզվել են իրենց իսկ տներում: Դրանից հետո՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Իրաքի հյուսիսում քուրդ ապստամբների ճամբարները:

Թուրքիայի իշխանության բարձրագույն էշելոններում խիստ քաղաքական պայքար է գնում: Թուրքայի իշխող դասակարգում ձևավորվել են երկու հիմնական ընդդիմադիր խմբեր՝ արտաքին՝ ի դեմս նախկին փոխվարչապետ Բյուլենթ Արընչի ու նախկին նախագահ՝ Աբդուլլահ Գյուլի, և ներքին՝ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության, որը գլխավորում է վարչապետ Դավութօղլուն:

Տրամաբանական է ենթադրել, որ այդ պառակտումը ազդել է նաև Թուրքիայի ուժային կառույցների վրա, թեև չի բացառվում, այսպես կոչված երրորդ գործոնը, որը շահարկում է իրավիճակը՝ իր շահերից ելնելով ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել