
Մենք ջանասիրաբար փորձում էինք պահպանել մեր առողջությունը՝ մարմնի բոլոր պետքերը ժամը ժամին հոգալով ևհոգ տանելով սրտի համաչափ աշխատանքի, նորմալ մարսողության, երիկամների քարաթափման, մկաններիչափավոր մարզման ու անգամ անդորրի մասին։
Մենք փորձում էինք պահպանել մեզ՝ մեր մաշկի թարմությունը, ձեռքերի ու կրունկների փափկությունը, մազերի փայլնու եղունգների ամրությունը։ Այդ պատճառով էլ տենդագին դատարկում էինք մեր քսակները՝ գովազդվող շամպուններ,սնուցող ու պաշտպանող քսուքներ և այլ կոսմետիկ միջոցներ ձեռք բերելու համար։
Այլ ինչքի՝ կահույքի, գորգերի, կերպասի, վարագույրների շարքում մենք փորձում էինք պահպանել նաև մեր սերը։Որպեսզի նա անընդհատ ոտքի տակ չընկնի, ու մենք էլ պատահաբար չտրորենք նրան, մենք նրան դրել էինքանկյունում՝ սրբերի պատկերների հարևանությամբ և կողքը փակցրել՝ ՉԾԽԵԼ։
Բայց արի ու տես, իմ սեր, որ մեր ջանքերը զուր էին... Ու մենք արդեն վերածվել ենք երկու դիակի։ Մաշկի թարմությանու աչքերի պայծառության մասին խոք անգամ լինել չի կարող։ Չնայած կոսմետիկ միջոցների հետևողական կիրառմանըու առողջության հանդեպ մեր հարգալից վերաբերմունքին՝ մենք չկարողացանք կանխել կնճիռների գրոհը։
Եվ արի ու տես, մենք դիակացած կանգնել ենք արդեն ոչ նորաձև կահույքով, վարագույրներով ու կերպասներովպաճուճված խրճիթում՝ սրբերի պատկերների ու մեր սիրո աճյունի առջև...
Մի՛ պոկիր մազերդ, իմ սեր, նրան էլ ոչնչով չես օգնի։ Նրան էլ կյանքի չեն կարող կոչել ամենաթունդ հայհոյանքներն անգամ։ Նա մեռել է։ Մեր այդ տարօրինակ ու աննախադեպ սերը։ Մի սովորական սեր էր... Եվ ես ու դու էլ մի զույգսովորական էգ ու արու ենք՝ սավանների ճմրթման ու մարդածնման բնազդակիրներ։
Ուրեմն՝ մի՛ պոկիր իմ մազերը, ու...
Բարի նեխում քեզ, իմ սե՛ր։
1999
ԾԻԿ գրքից