Այնքան հղկված սխեմա է։ Պաշտոնյաների աշխատանքի վայրը դարձել է իրենց բիզնեսի կառավարման գրասենյակը։ Բոլոր պետական միջոցները՝ մեքենաները, վառելիքը, հեռախոսները, ինտերնետը, համակարգիչները, որպես կանոն աշխատողների մի խումբ, օգտագործում են իրենց բիզնեսի համար։ Նրանք հաջողացրել են նաեւ արտասահմանյան գործուղմներն էլ ծառայեցնել իրենց բիզնեսին։ Այնտեղ ընկերություններ են հիմնում,պայմանագրեր կնքում, շվեյցարական բանկերում հաշիվներ բացում․․․։ Նույնիսկ մեռելոցներն են կարողանում այնպես օգտագործել, ոչ աշխատանքային օերերը ավելացնելով, որ հասցնեն,ասենք, մի հատ էլ Դուբայ թռնեն ու այնտեղ ներքաղաքական վիճակի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերեն, այստեղ նրանք վախենում են խոսել, որովհետեւ բոլորը սկսել են իրար կասկածել ու ձայնագրել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: