Մերօրյա հերոսի հարազատներին և ընկերներին զինվորի մահը անիմաստ է թվում: Մինչդեռ նրանք զոհվում են հանուն հայրենիքի: Զոհվում են քաջաբար, որ դրախտում մեր ազգի հերոսներին՝ Գարեգին Նժդեհին, Մոնթե Մելքոնյանին և այլոց պարզ ճակատով ասեն.
-Ձեր գործը կիսատ չի մնացել, ես իմ արյան գնով պաշտպանեցի այն, ինչի համար հազարավոր քաջեր են նահատակվել:
Սահմանամերձ գոտում մերօրյա հերոսն ամեն օր նոր անուն ունի՝ Հարութ, Գևորգ, Արտակ...
Ու հենց նրանց շնորհիվ են այսօր անհոգ դասի եկել Գոռը, Անին, Ռոբերտը :
Ուզում եմ՝ խաղաղությունն այնքան հարատև լինի, որ վաղվա սերնդի համար զինվորը չլինի մերօրյա հերոս, այլ պարզապես ուրախության և հպարտության հոմանիշ...
Թող Աստված պահի ու պահպանի Ձեր ընտանիքը եւ թող ոչ մի զինվորի ճակատագիր չխեղվի:Ամեն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել