Բավական տարածված երևույթ է, երբ խոշոր հողատերերը իրենց հողերը տրամադրում են վարձակալության:
Լատինաամերիկյան տարածաշրջանի հողերի զգալի մասի սեփականատերերը արտասահմանցիներ են:
Լատինական Ամերիկայի երկրներին բաժին է ընկնում` մսի համաշխարհային արտադրության 15%-ը, եգիպտացորենի` 18%-ը, բամբակի` 19%-ը և մրգերի 21%-ը: Գլխավոր գյուղատնտեսական տարածաշրջանները տեղակայված են օվկյանոսների ափերից բավական հեռու, ինչպես նաև տարածաշրջաններում, ուր տեղաբաշխված են խոշոր բնակավայրերը:
Առավել կարևոր գյուղատնտեսական տարածաշրջաններ են համարվում` Մեքսիկայի նախալեռնային շրջանները,Արգենտինական տափաստանը և Բրազիլիայի արևելյան ափը: Բարձր ինտենսիվությամբ հողագործման տարածքները, տարածվելով Խաղաղօվկիանոսյան մայրցամաքային ափի ողջ երկայնքով` կազմում են մեծ շղթա:
Տարածաշրջանի գյուղատնտեսության առաջատար ճյուղ է համարվում բուսաբուծությունը: Լատինական Ամերիկային բնորոշ է մոնոկուլտուրան: Բուսաբուծության ճյուղի ողջ արտադրանքի արժեքի 3/4-ը բաժին է ընկնում թվով 10 արտադրանքների: Գյուղատնտեսության ոլորտի առաջատարները` Արգենտինան, Բրազիլիան և Մեքսիկան, բոլորը միասին ապահովում են արտադրվող հացահատիկի` բերքի 85%-ը: Կարիբյան ավազանի երկրներում մշակվում են սուրճ, բանան, շաքարեղեգ, իսկ Պերուում և Նիկարագուայում մշակվում է բամբակենի: Բավական արդյունավետ կերպով զարգանում է նաև ապրանքային բանջարաբուծությունը, այգեգործությունն ու ծաղկաբուծությունը:
Անասնաբուծությանը բաժին է ընկնում տարածաշրջանի գյուղատնտեսական արտադրանքի 1/3-ը: Բնական պայմանները հնարավորություն են տալիս արոտավայրերն օգտագործել ողջ տարվա ընթացքում: Անասնաբուծությունն ունի` մսային, կաթնային, մսաբրդատու ուղղվածություն (Արգենտինա, Ուրուգվայ): Թռչնաբուծությունը զարգացած է Բրազիլիայում, առկա է նաև` խոզաբուծություն, այծաբուծություն, ոչխարաբուծություն, լամայաբուծություն:
Տարածաշրջանում զարգացած է նաև մեղվաբուծությունը, մասնավորապես` Չիլիում, Պերույում, Կոլումբիայում և Մեքսիկայում: Գյուղատնտեսական արտադրանքների մոտ 4/5-ը արտադրվում է 5 երկրներում` Բրազիլիա, Մեքսիկա, Արգենտինա, Վենեսուելա, և Կոլումբիա: Ընդ որում, Բրազիլիայում, որտեղ ապրում է տարածաշրջանի բնակչության 30%-ը, արտադրվում է գյուղատնտեսական արտադրանքների շուրջ 30%-ը: Արտադրանքի գրեթե 50%-ը արտահանվում է: Արտահանվող արտադրանքներից են` սուրճը, շաքարը, բամբակը, բանանը և ցիտրուսայինները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.vetisyan1/posts/10205882323721463
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել