Նկարում՝ Մանուկ Խաչատրյան, դասավանդում է Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի միջնակարգ դպրոցում։

Ի՞սկ Դու գիտես, որ Հայաստանի մարզերում կան դպրոցներ, որտեղ որոշ առարկաներ տարիներ շարունակ չեն դասավանդվում համապասխան մասնագիտությամբ ուսուցիչների բացակայության պատճառով։  

Այժմ Դու ունես հնարավորություն կերտելու քո կարիերան, դառնալու կայացած մասնագետ, փայլուն առաջնորդական հմտություններով ուսուցիչ՝ միևնույն ժամանակ նպաստելով վերոնշյալ խնդրի լուծմանը։ 

 «Կրթություն Հայաստան»-ը հավաքագրում և վերապատրաստում է համալսարանների շրջանավարտների որպես ուսուցիչներ և այնուհետև 2 տարով գործուղում վերջիններիս Հայաստանի մարզային դպրոցներ, որտեղ կա նրանց մասնագիտությամբ ուսուցչի կարիք։ Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ պարտադիր չէ մասնակիցը մասնագիտությամբ լինի մանկավարժ, միայն հարկավոր է դասավանդելու և Հայաստանի զարգացմանը նպաստելու ցանկություն, մյուս խնդիրները, ինչպիսիք են Ձեր վերապատրաստումը, ուսուցչի որակավորման ձեոքբերումը, տեղավորումը մարզային դպրոցներում, վարձատրությունը կլուծի ծրագիրը։ Մեր ծրագրին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել  www.teachforarmenia.org կայք:

Նկարում՝ Մարիամ Թորոսյան, դասավանդում է Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղի միջնակարգ դպրոցում։

«Կրթություն Հայաստան»-ը հավատում է, որ ամեն երեխա պետք է ունենա լավ կրթություն ստանալու հնարավորություն։ Մենք «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի մասն ենք կազմում, իսկ վերջինս ունի արդեն 25 տարվա փորձ և 39 անդամ կազմակերպություն, որոնք բոլորն ունեն մեկ միասնական նպատակ՝ հավասար կրթական հնարավորությունների ստեղծում բոլոր երեխաների համար։ «Կրթություն բոլորի համար» ցանցի մասին ավելին կարդալ կարող եք www.teachforall.org կայքում։

Այժմ մենք ունենք 14 մասնակիցներ, ովքեր արդեն դասավանդում են Արմավիր, Լոռի, Տավուշ և Գեղարքունիք մարզերի դպրոցներում։ Դու ևս կարող ես դառնալ «Կրթություն Հայաստան» ծրագրի մասնակից լրացնելով մեր առցանց հայտադիմումը։ Դիմի՛ր հիմա հետևյալ հղումով՝ www.teachforarmenia.org/hy/apply ։ Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 4-ը։

Օգտագործի՛ր այս հնարավորությունը քո աշակերտների և քո կյանքը դեպի լավը փոխելու համար։

Նկարում՝ Զինա Ղուկասյան, դասավադնում է Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի միջնակարգ դպրոցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել