Ռենե Մագրիտտ «Անհայտը» 1938
Երթևեկում էր մի երիտասարդ` իր նոր, փայլուն «Յագուարով», լավ տրամադրությամբ, քթի տակ մի ինչ-որ երաժշտություն մռմռալով: Հանկարծ նա տեսավ ճանապարհին նստած երեխաների: Զգույշ շրջանցելով նրանց՝ նա նորից պատրաստվում էր ավելացնել իր արագությունը, երբ հանկարծ լսեց, թե ինչպես մի քար շրխկոցով կպավ իր ավտոմեքենային: Երիտասարդը կանգնեցրեց իր մեքենան, իջավ, բռնեց երեխաներից մեկի օձիքից և սկսեց թափ տալ՝ գոռալով.
— Զազրելի: Ինչի՞ համար գցեցիր այդ քարը մեքենայիս: Դու գիտե՞ս, թե ինչ արժե այս մեքենան:
— Ներեցեք ինձ, պարոն, — պատասխանեց երեխան: — Ես նպատակ չունեի վնաս պատճառելու Ձեզ կամ Ձեր մեքենային: Բանը նրանում է, որ եղբայրս հաշմանդամ է: Նա վեր էր ընկել իր սայլակից և ես չէի կարողանում նրան օգնել բարձրանալ՝ նա շատ ծանր է ինձ համար: Արդեն մի քանի ժամ է, մենք օգնություն ենք խնդրում, սակայն ոչ մի մեքենա կանգ չառավ: Ես այլ ելք չունեի, քան մի քար նետել Ձեր մեքենայի վրա, որպեսզի կանգ առնեք:
Երիտասարդը օգնեց հաշմանդամին նստել իր սայլակում՝ մի կերպ զսպելով իր արցունքները և կոկորդում կանգնած գունդը: Հետո գնաց դեպի իր մեքենան և տեսավ քարի հետքը՝ նոր փայլուն դռան վրա:
Հետագայում նա երկար տարիներ վարում էր այդ մեքենան, և ամեն անգամ մերժում էր ավտոսպասարկման կետերում, երբ նրան առաջարկում էին նորոգել այդ փոսը: Որովհետև այն ամեն անգամ իրեն հիշեցնում էր այն մասին, որ երբ անտեսում կամ արհամարհում ես շշուկը, քո վրա քար է թռչում:
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից