1. Ես երբեք, ոչ մի վայրկյան չեմ փոշմանել իմ կենսագրության որևիցե դրվագի համար: Սա իբրև ի գիտություն: 2007 թ-ին ես 18-19 տարեկան երիտասարդ էի՝ իդեալիստական հայացքներով, աշխարհը սևի և սպիտակի բաժանող: Ու շատ վատ կլիներ, եթե այդպես չլինեի: Ու ցանկացած երիտասարդ, ով այդ տարիքում նման հայացքներ չունի՝ վաղ թե ուշ վերածվում է կոմսոմոլի: Ուստի և, ինչ արել եմ, լավ եմ արել
2. Սիրելի մերձթևանյանական կայքեր, մարդս բանական էակ է: Այսինքն, տարիքի ընթացքում զարգանում է, իսկ ձեր պարագայում՝ դեգրադացվում: Դեգրադացիայի և զարգանալու մեջ կա որոշակի նմանություն՝ փոփոխություն է լինում, միայն զարգանալու պարագայում ավելի հղկվում է, կրթվում, աշխարհին այլ աչքերով նայում: Ինչու՞ հիմա նման թռուցիկներ չեմ բաժանում:) Որովհետև իմ ժամանակ դա արել եմ, հիմա այլ գործընթացների կողմնակից եմ: Ի տարբերություն ձեզ սպասարկողների, ես կյանքումս կուսակցությունից կուսակցություն չեմ փախել, եղել եմ, կամ և վստահ եմ կմնամ մեկ քաղաքական կազմակերպության՝ ՍԴՀԿ-ի անդամ: Հիմա ատենապետ եմ, վաղը կլինեմ շարքային, մյուս օրը... Ինչ որ որոշի կուսակցությունը:
Արդ ուրեմն, մի փորձեք գտնել իմ կենսագրությունում այնպիսի էջեր, որոնցով, ես, ըստ ձեր ախմախ տրամաբանության, պետք է ամաչեմ: Ես հիմա 29 տարեկան եմ, ու այս տարիներին, կրկնում եմ, չեմ արել ոչինչ, որպեսզի ամաչեմ: Ինչ էլ արել եմ, հավատացել եմ, հիմա էլ՝ ինչ անում եմ, կրկին հավատում եմ: Ձեր հեռախոսազանգերին էլ չեմ պատասխանելու: Ինձ հետ շփվող լրագրողները գիտեն, որ ես բարեկիրթ մարդ եմ: Բայց ձեզ հետ շփումներում վախենում եմ այդպիսին չլինել, դրա համար էլ չեմ պատասխանում: Թեման այսքանով համարում եմ փակված:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել