Հայր ու որդի են երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանն ու Ստեփան Դեմիրճյանը, ունեն ֆանտաստիկ արտաքնային նմանություն ու նույնիսկ ձայներն են նման։ Հիշում եմ, ինչպես էր 2003-ին երբեմն թվում, որ տրիբունից խոսացողը ոչ թե երիտասարդ Ստեփանն է, այլ դրանից 4 տարի առաջ սպանված Կարենը։ Ավաղ․․․

Ավաղ, բայց դա Կարենը չէր ու չէր էլ կարող լինել Կարենը։
Ավաղ, բայց հոր ու որդու նմանությունները հենց այդ արտաքնային ու ձայնային եզրերով էլ ավարտվում են թերևս։ Ցավոք, Ստեփանը հորից չժառանգեց ոչ նրա խարիզման, ոչ նրա բնավորությունը, ոչ էլ խստությունը և մարդ, ով կարող էր լինել ՀՀ նախագահ, այսօր ընդհամենը «բաժնի վարիչ» է աշխատում Հայ Ազգային Կոնգրեսսում, իսկ ամենամեծ մարտահրավերը, որին նա բախվում է՝ Զուրաբյան Լևոնի հերթական աֆյորայի դեմն առնելն ու ՀԺԿ-ին նեղացնել թույլ չտալը։ Դրա դիմաց, նա քաղաքական նախկին ծանրքաշայիններից միակն է, ով անդավաճան շարունակում է մնալ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին։ Ի դեպ, այս առումով էլ է հորը նման՝ հավատարիմ է։

Պարզապես ափսոսում եմ։ Ստեփանն ընդհանուր առմամբ շատ փափուկ ու բարի մարդ է և գուցե իր համար ավելի լավ էլ է, որ քաղաքական կարիերան մայրամուտին է մոտեցնում այսքան ցածր ու անփառունակ կարգավիճակում, որովհետև ինչպես ժամանակն ու փորձը ցույց տվեցին, նա պատրաստ չէր քաղաքական թատրեաբեմում երկար ու առանցքային ներկայություն անելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել