Panorama.am-ը գրում է.

Այսօր «Կենգուրուի» օրն է: Հայաստանի և Արցախի ավելի քան 41․000 աշակերտ 1.012 դպրոցից կմասնակցի աշխարհի հայտնի այս միջազգային մաթեմատիկական մրցույթին, որը մեր երկրում «Այբ»-ի ջանքերով անցկացվում է արդեն ութերորդ անգամ: Այս մասին հայտնում են «Այբ» կրթական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Համաձայն «Կենգուրու առանց սահմանների» («Kangourou sans Frontières») միջազգային ընկերակցության կանոնների, «Կենգուրուի» խնդիրներն ու ճիշտ պատասխանները հրապարակվում են մրցույթից մեկ ամիս անց: Մեր երկրում դրանք կհրապարակվեն 2016 թ. ապրիլի 18-ին մրցույթի կայքում: Յուրաքանչյուր դպրոց մայիսի առաջին կեսին կստանա ամփոփ հաշվետվություն իր աշակերտների արդյունքների մասին: Նույն ամսվա երկրորդ կեսին նախատեսվում են մրցանակաբաշխություններ Հայաստանի բոլոր մարզերում և Ստեփանակերտում:

«Կենգուրուն» աշխարհում ամենազանգվածային և ամենասիրված դպրոցական մրցույթն է, որն ամեն տարի նույն օրը անցկացվում է 63 երկրում: Մրցույթն անցկացվում է անմիջապես դպրոցներում` ներգրավելով 3-12-րդ դասարանցի բոլոր ցանկացող աշակերտներին` անկախ մաթեմատիկական ունակություններից կամ առաջադիմությունից: Կարևորը երեխայի ցանկությունն է` փորձել իր ուժերը մաթեմատիկայում և նորովի նայել այս հետաքրքիր ու անչափ կարևոր առարկային:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել