Իրականում, ոչ թե սպառնում ենք Սիլվային, այլ ներկայացնում նրա նոր երգի տեսահոլովակը` «Don´t Apologize»: Վստահ ենք, որ քննադատելու շատ բան կարելի է գտնել այս նոր աշխատանքի մեջ: Օրինակ՝ ոմանք անմիջապես կհիշատակեն ու երգի մի հատված կնմանեցնեն Ջեսսի Ջեյ «Price Tag»-ին, ոմանք տեսահոլովակում կտեսնեն Քեթի Փերրիին, Նելլի Ֆուրտադոյին... Իսկ մենք տեսնում ենք նոր Սիլվա Հակոբյան` բավական հետաքրքիր կերպար, տարբերվող շրջապատից և ինքն իրենից: Ուրախալի է, որ երգչուհին վերադառնում է իր նախկին ոճին` ժամանակավորապես «զրկելով» մեզ «Խաչիկ-Վաչիկներից» ու «թիթիզներից», հիշենք, օրինակ, նրա հիթային «I like»-ը, որն այնքան սիրվեց ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, էլ չենք խոսում, թե տարբեր երկրներում այն անմիջապես կրկնօրինակվեց տեղական երգիչների կողմից:
Շնորհավորում ենք Սիլվային ու սպասում նորանոր հետաքրքիր էքսպերիմենտների:
Նյութի աղբյուր՝ http://pahooo.blogspot.com/2013/01/blog-post.html?spref=fb
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել