ՀԱՅԸ ՆԵՐԿԱՅՈՒՄ ԱՊՐՈ՞ՒՄ Է 

Մինչև ե՞րբ ենք էդքան ողորմելի լինելու, որ մեր դարավոր թշնամու դեմ ասված վատ բանով ուրախանանք ու լավով տխրենք։
Մինչև ե՞րբ չենք հասկանալու, որ քրդերի կռիվը ռուսների լարվածությունը ու նման բաները / կոչեր, հայտարարություններ, ֆրիդոմ հաուզներ ու այլն / ոչ մի աղերս չունեն մեր երկրի նպատակների հետ։
Մինչև ե՞րբ ենք փիլիսոփայելու, որ խոր մտքեր կան ու եսիմինչեր, որոնց բացահայտող հանճարները ֆեյսբուքի ավագանին է/ քանի գնում՝ պրոբայնությունը ֆեյսը կորցնում է/, որ սոխ ջրելը ստրատեգիական խնդիր է, որ մեկ կուշտ ընտանիքը մեկ ուժեղ հայ ու ծինվոր կծնի։
Մինչև ե՞րբ ենք տխրելու ու ուրախանալու ոչ մեզ վրա։

Հայն իր տխուր օրն ապրում է ապագայում ու վատ ապագայում, իսկ ուրախ օրը, չգիտես ինչու, անցյալում ու կորցրած անցյալում։
Հայություն, մի գուցե ներկա էլ ունե՞նք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել