Կրակողը Սողոմոն Թեհլերյանն էր: Նա սկիզբ դրեց «Նեմեսիս» գործողությանը, որի նպատակն էր պատժել 1915 թ. հայերի ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք պարագլուխներին, 1918 թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին:

Սողոմոն Թեհլերյանը ձերբակալվեց: Նրան բանտում առաջինն այցելեց մի վանական, ով բացականչեց. «Հիսուս Քրիստոսի անվամբ օրհնում եմ քեզ, որ սպանեցիր գազանին և լուծեցիր բոլորիս վրեժը»:

79 օր տևած նախնական հարցաքննությունից հետո` 1921 թվականի հունիսի 2-ին, սկսվեց Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, որ տևեց երկու օր: Դատավարություն, որը միակն էր ամբողջ աշխարհում, երբ մարդասպանն արդարացվեց:

- Ո՞վ է սպանվել:
- Երիտասարդ մի հայ, ուսանող:

Եթե սպանվածը սովորական մի ոճրագործ չէ, այլ արտասովոր մի ճիվաղ, ապա մարդկությունը փրկվել է մի հրեշից, որը, եթե կենդանի մնար, դեռ ինչպիսի՜ անմեղ մարդկանց պիտի ոչնչացներ:

-Ինչպե՞ս կոչել այն մարդուն, որ երկրի երեսից վերացրել է ժողովրդասպան մի հանցագործի:

-Պատվով ու խղճով վկայում եմ, որպես երդվյալների որոշում, մեղավո՞ր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը 1921-ի մարտի 15-ին Շառլոտենբուրգում մի մարդ` Թալեաթ փաշային սպանելու մեջ:

-Ոչ:

Դատարանի որոշումն էր:

1921թ. հունիսի 2-ին գերմանական դատարանն անպարտ է ճանաչել Սողոմոն Թեհլերյանին։ Վերջինս պաշտպանվել է երեք դատախազի կողմից, որոնցից մեկը Քիլի համալսարանից օրենսդրության պրոֆեսոր, բժիշկ Թեոդոր Նիմայերն էր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել