Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանն այս օրերին Արցախում է։ Նա այցելել է Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտ, հանդիպել զինվորների հետ։

«Հայ Զինվորս՝ ախպերս, տղես, սերս, հպարտությունս, արժանապատվությունս, խաղաղությունս… Փառք ու Պատիվ քեզ, անփորձանք ծառայություն, ցավդ տանեմ… դու մենակ տուն դարձիր, առողջ ու ապահով , միշտ ու միայն տուն դարձիր, Աստված հետդ ախպերս։

Մի զինվորի մայր, իր հետ բերել է Ալեքսանդր Բլոկի անվան դպրոցի 7/2 դասարանի աշակերտների գրված նամակները,որ փոխանցենք զինվորներին … չդիմացա , արցունքներս թափվեցին…»,­ իր ֆեյսբուքյան էջում գրել է Շուշան Պետրոսյանը։

Լուսանկարները` երգչուհու ֆեյսբուքյան հաշվից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել