Ֆանատը չի հանդուրժում այլ հայացքներ և, որպես կանոն, ագրեսիվորեն է պաշտպանում իր տեսակետը: Ֆանատները մարդիկ են, որոնք տեսնում են կամ մտածում միայն իրենց կուռքի մասին` աստվածացնելով նրան: Նրանք հաճախ կազմակերպում են հանդիպումներ և քննարկում են իրենց կուռքի կյանքում կատարված վերջին նորությունները: Շատ հաճախ էլ իրենց կուռքի տարօրինակ կամ ոչ սովորական վարքագիծը ծնում է նաև հակաֆանատներ: Հոգեբանության մեջ ֆանատիզմը սահմանվում է որպես ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի նկատմամբ սուբյեկտի դոգմատիկ-կայուն հավատ, որը չի հանդուրժում որևէ փոխարինող կամ այլընտրանք: Սովորաբար ֆանատը այլախոհների նկատմամբ ունենում է ագրեսիվ, ոչ հանդուրժող դիրքորոշումներ, որի հիմնական պատճառն այն է, որ ֆանատի վերաբերմունքը սեփական անձի, այլ սուբյեկտների և սոցիումի նկատմամբ կրում է սուբյեկտիվ, ոչ քննադատական բնույթ: 

Ֆանատիզմը առավել բնորոշ է իդեալիստ մարդկանց, տարիքային խմբերից այն առավել բնութագրական է դեռահասներին և վաղ երիտասարդության շրջանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել