Ամեն առավոտ սոված փորին կոկոսի յուղ խմեք ու տեսեք, թե ինչ կլինիSPA-սրահներում գնալով ավելի հաճախ է օգտագործվում կոկոսի յուղ: Մասնագետները նշում են դրա օգտակարությունը և օգտագործման հեշտությունը:

Կոկոսի յուղը ճարպոտ չէ, ունի շատ թեթև կառուցվածք, մարմնին քսելիս տհաճ զգացողություններ չի առաջացնում:

Լորձաթաղանթի մեջ ընկնելիս այդ յուղը չի գրգռում: Որպեսզի յուղը հալչի, այն պետք է կարճ ժամանակով դնել տաք ջրի տակ կամ գոլորշու վրա:

Յուղն արագ ներծծվում է՝ հագուստի վրա յուղոտ հետքեր և հոտ չթողնելով: Մարմնի վրա ունի փափուկ նուրբ բույր, որը հոտերի նկատմամբ բարձր զգայնությամբ մարդկանց մոտ ռեակցիա չի առաջացնում: Չի պարունակում խոլեստերին, պարունակում է 92% չհագեցած ճարպաթթուներ:

Կոկոսի յուղը կարելի է խմել առավոտյան քաղցած վիճակում կամ օրական 3 անգամ 1-ական թեյի գդալ՝ ուտելուց կես ժամ առաջ: Նպաստում է մարսողության լավացմանը, նորմալացնում օրգանիզմի ճարպային հավասարակշռությունը: Կոկոսի յուղի շնորհիվ ճարպերն ավելի արագ են ճեղքվում, ուստի այն կարելի է օգտագործել նիհարելիս: Բարձրացնում է իմունիտետը, բջիջները սնում է օգտակար միկրոտարրերով, ունի հակաօքսիդանտ ազդեցություն, նպաստում է քաղցկեղի կանխարգելմանը, ուժեղացնում նյութափոխանակությունը և նպաստում ստամոքսա-աղիքային տրակտի խնդիրների հաղթահարմանը:

kokos-maslo

Կոկոսի յուղով կարելի է նաև ողողել բերանի խոռոչը: Այն լավ է ներծծվում լնդերի մեջ և կանխում է կարիեսն ու ստոմատիտը:

Կոկոսի յուղը նպաստում է լավ և երկարատև արևայրուքին, այն կարելի է քսել մարմնին, և մաշկն անմիջապես ձեռքի կբերի շոկոլադի գույն: Միաժամանակ, յուղը մաշկի վրա առաջացնում է պաշտպանական շերտ, որը պատնեշ է ստեղծում ուլտրամանուշակագույն ճառագայթների համար: Յուղը պետք է քսել առավոտյան և երեկոյան, այդ դեպքում այն կհանգստացնի մաշկն ու կվերացնի կարմրությունները:

Այն նաև օգտագործվում է մերսման համար: Կոկոսի յուղը հարթեցնում է ճարպային բջիջների փոխանակումը, նորմալացնում հավասարակշռությունը: Եթե մաշկը ճարպոտ է, նվազեցնում է ճարպագեղձերի ակտիվությունը, իսկ չոր մաշկի դեպքում խթանում է: Կարող է օգտագործվել նույնիսկ մաշկի աննշան բորբոքման դեպքում, միաժամանակ ունի հանգստացնող հատկություն: Կոկոսի յուղ կարելի է օգտագործել նույնիսկ այրվածքների դեպքում:

Կոկոսի յուղը պարբերական օգտագործման դեպքում բարձրացնում է մաշկի կայունությունը ցրտին:

Լավ է ազդում մազերի և գլխամաշկի վրա: Կոկոսի յուղ կարելի է քսել մազերի ծայրերին կամ դիմակներ պատրաստել:

Այն կանխում է հղիների մաշկի ձգվելը, կարելի է քսել նաև շուրթերին՝ բալզամի փոխարեն:

Տղամարդիկ կարող են յուղն օգտագործել սափրվելուց հետո՝ մաշկի գրգռվածությունից, այրոցից և չորությունից խուսափելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել