Շաբաթ օրվանից ֆեյսբուքը ալեկոծեց ոմն Հովհաննես Եսայանի բաց նամակը ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին, որում Եսայանը գանգատվում էր, որ իրան՝ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողին հեռացրել են համալսարանից՝ ֆիզկուլտուրայի չհանձնած զաչոտի պատրվակով, բայց իրականում, դա արվել է իր քաղաքական հայացքների ու պայքարող տեսակների։
Սա արդեն բավական էր, որ մեր ֆեյսբուքյան որոշ «պայքարիստներ» թուրութվանքն առնեին ձեռքները ու աղաղակեին հանցավոր ռեժիմնի ու կոնկրետ ԵՊՀ-ի բեսպրեդելի մասին։ Զարմանալիորեն ինձ համար, այս արշավին միացան նաև մի շարք լրատվամիջոցներ, որոնց մեջ կան միանգամայն լուրջ ու խոշոր ԶԼՄ-ներ։ Ինչու է զարմանալի՞․ մասնավորապես նրա համար, որ մոտս տպավորություն կա, որ մեր պայքարիստներն էլ, լրագրողներն էլ ժամանակավոր ամնեզիա ունեն ու մոռացել են, թե ով է Հովհաննես Եսայանը ու ըստ էության, չեն էլ խորանում, թե ինչի դեմ են բողոքում։ Դրա համար, մի երկու խոսք այս իրավիճակի ու հատկապես՝ Եսայանի մասին․
1․ Ոչ մի տեղ, այդ թվում նաև Եսայանի բաց նամակում, չեմ տեսնում, որ հերքվի այն փաստը, որ մարդը չհանձնած զաչոտ ունի։ Փոխարենը, կան լիրիկական զեղումներ, թե բա բանասերին ֆիզկուլտն ինչի՞ն է պետք։ Հարգելի պայքարիստներ, կանոնները բոլորի համար են, եթե կան կենսաբանի, ինժեների, տնտեսագետի ու այլ մասնագիտություններ ուսանող երիտասարդներ, ովքեր պետք է ստուգարք հանձնեն ֆիզկուլտուրայից ու հեռացվում են՝ չհանձնելու դեպքում, ապա ինչո՞ւ պետք է բանասերների համար՝ առհասարակ ու Եսայանի համար՝ մասնավորապես, ինչ որ բացառություն արվի։ Եթե պայքարում ենք, ապա եկեք պայքարենք, որ ֆիզկուլտուրան հանվի ստուգվող առարկաների ցանկից, բայց ոչ թե պարոն Հովհաննես Եսայանին ինչ որ եզակի արտոնություններ շնորհելու համար։
2․ Ո՞վ է Հովհաննես Եսայանն ու ինչ է իրենից ներկայացնում։ Հովհաննես եսայանը փորձառու խաբեբա, դրամաշորթ ու բանսարկու է ու ասածներիս համար պատրաստ եմ պատասխան տալ դատարանում։
- Գուցե արդեն մոռացել եք, բայց բանասիրականի այս պուպուշ ուսանողը դեռ մի քանի ամիս առաջ, գտնվում էր ազատազրկման վայրերում, քանի որ մեղադրվում էր դրամաշորթության ու խարդախության մեջ։
- Գուցե արդեն մոռացել եք, բայց այս գործով դատվեց նաև տխրահռչակ Դոգը, ում երկարամյա ենթական ու անձնական օգտագործման գործ տվողն էլ հանդիսանում էր Եսայան Հովհաննեսը։ Ասում են, որ նրանց սերտ համագործակցությունը սկիզբ է առել դեռ Եսայանի ժամեկտային ծառայության օրոք, երբ նա դարձել է այն ժամանակ Ռամական ոստիկանությունում աշխատող Դոգի անձնական ինֆորմատորն ու դե ֆակտո՝ քարտուղարը։
- Գուցե մոռացել եք, բայց այս քաղցր զույգին ձերբակալեցին այն բանից հետո, երբ սրանք փորձել էին շանտաժի միջոցով գումարներ շորթել մարդկանցից։ Հետո, համաձայն ասեկոսեների, Եսայանը Դոգինբ ծախել էր ու ամեն բան մատնել նրա մասին, ինչի դիմաց իրեն աատել են, իսկ Դոգը կրում է պատիժը ազատազրկման վայրերու։
- Գուցե մոռացել եք, բայց այս «ազնիվ պայքարող» բանասերը դեռ ոչ վաղ անցյալում հանդիսանում էր մի տխրահռչակ կայքի խմբագիր, որը Դոգը օգտագործում էր ուժային կառույցների բարձրաստիճան ու ոչ այնքան բարձրաստիճան ներկայացուցիչների նկատմամբ տեղեկատվական գրոհներ իրականացնելու համար (ասում են՝ հետագայում նրանցից փող շորթելու համար)։
- Գուցե մոռացել եք, բայց Եսայան Հովհաննեսը մի քանի տարի առաջ բավականին աղմկոտ ու սկանդալային մի նախաձեռնության՝ «Չենք լռելու»-ի համահիմնադիրներից էր ու ակտիվ գործունեություն էր ծավալում՝ Բանակն ու Եկեղեցին վարկաբելու ուղղությամբ։
Եթե այսքանը մոռացողներ կան, ապա խնդրեմ՝ թարմացրեցի Ձեր հիշողությունը, իսկ ով էլ տեղյակ չէր, թող իմանա, որպեսզի հերթական անարժանից սուրբ չսարքենք ու իրերը կոչենք իրենց անունով։