Առաջներում, երբ մեկը եվրոպաներից վերադառնում և հիացած ինչ-որ բան էր պատմում, նեղսրտում ու վրդովվում էի - ախր ծեր Եվրոպան ի՞նչ կարող է տալ մարդկության նորացման համար: Բայց էսօր Լիսաբոնի մետրոյում տեսա ասույթներ Նիցշեից, Լաո Ցզիից... Նաև իրենց մեծերից: Լեզուս կծեցի:
Այս նոր ազգին եմ նայում, այս ցեղի սիրտն եմ ուզում ընկալել - և մի թվաբանական բանաձև է մտքիս գալիս - ՀԱՅ մինուս նախանձ և անհանդուրժողականություն = ՊՈՐՏՈՒԳԱԼԱՍՑԻ -ոչ եվրոպորեն տաք, հայորեն անմիջական ժողովուրդ է սա:
Չէ՜, չէ՜, բանաձևս ուրիշ պիտի լինի - ՀԱՅ մինուս երկու հազար տարում ձեռք բերած արատները = .... Հավասար է ինչի՞: Ուզում եմ ԱՐԱՐԻՉ գրել՝ ռիսկ չեմ անում:
Արժե մտածել, խոկալ, պատկերացնել, երևակայել այս բանաձևի շուրջ - ՀԱՅ մինուս ՁԵՌՔԲԵՐՈՎԻ արատներ ՀԱՎԱՍԱՐ Է... Ահա գործը, որ պետք է անենք:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.drnoyan/posts/3714141872642
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել