Ա՛խ, իմ սե՛ր, իմ սե՛ր 
Իմ տխուր օրերի միակ ընկեր,
Իմ վատ օրերի անբաժան մի մաս,
Իմ երջանկության չստացված իմաստ:
Ինչո՞ւ: Ինչո՞ւ:
Այնքան «ինչու»-ներ եմ տվել ինքս ինձ,
Այնքան եմ փնովել ես ինքս ինձ,
Բայց իզու՛ր, իզու՛ր:
Չի ստացվում ոչինչ.
Ոչինչ ու ոչինչ:
Մենք մեղավոր չենք, որ անկեղծ ենք սիրում,
Որ բացի նրանից ոչինչ չենք տեսնում.
Դու անկեղծ սիրում ես նրան,
Ես անկեղծ սիրում եմ քեզ:
Դու անվերջ պայքարում ես խենթ,
Ես անվերջ տառապում եմ. տե՛ս:
Բայց ինչ էլ լինի՝ Ես Սիրում էի Քեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել