Кима АмаяковнаՕրենքը զենք է դարձել անպաշտպանների դեմ: Խոսում են արդարադատության բարձր իդեալներից, սակայն իրականում այն է, ինչը որ առկա է հիմա` անարդարություն, բարոյահոգեբանական նվազեցում և ճնշում, մարդկանց մեկը մյուսին կործանելու հագուրդ ցանկություն, կաշառակերություն, իսկ դրա պակասի դեպքում` ոխ, ոճիր և պատիժ...
Զզվում եմ ճշմարտությունը ատողից, բանսարկությունը դարձել է նրանց օրենքն ու օրինապաշտությունը, կորցրել են խիղճն ու մարդասիրությունը` գիտեմ. նա, ով չի տառապել, ընդունակ չէ նաև կարեկցելու: Ես թոշակառու եմ, տղաս գտնվում է Նուբարաշենի քրկատ. հիմնարկում` նախնական կալանքի տակ: Ինչպես ասում են, կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Հայաստանում ընդհակառակն է` ընկած մարդուն ոտնահարում են, քացով տալով ցեխն են գցում, այլ ոչ թե օգնում ցեխից դուրս գալ: Տղայիս պատմությունը շատ ծավալուն է, բոլորը չեմ կարող այս հոդվածի մեջ տեղավորել: Դրանցից մեկը այն է, որ տեղի է ունեցել հենց այսօր:
Շենգավիթ շրջանի ոստիկանության քննիչ Լեռնիկ Ստեփանյանի թեթև ձեռքով առգրավվել են ապրանքներ, որոնք ես հանձնել եմ իմ իսկ ձեռքով` երկու հոգու ներկայությամբ, պահանջել եմ արձանագրության պատճենը, որը չեմ ստացել: Որտե՞ղ են այժմ այդ ապրանքները: Դիմել եմ զանգահարելով, թե ե՞րբ պիտի վերցնեմ այդ ապրանքները: Սկզբում համաձայնվեց տալ ինձ, հետո հակառակվեց և որոշեց այն հանձնել դատարանին: Պահանջելուց և բողոքարկելուց հետո էլ նույնիսկ այդ ապրանքները չկան: Նույնիսկ չկա առգրավման ակտը կցած գործերին: Դատարանում հնչեցվեց հարցը, և պատասխանը մնաց օդում կախված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել