Սենդվիչները,Հ ամբուրգերները, Տապակած կարտոֆիլներն ու Հավի թևիկներն իրենց հաղթական արշավը սկսել են դեռևս 1950-ական թվականներին՝ ԱՄՆ-ում,իսկ այսօր անգամ համբուրգերային համալսարան է գործում Միացյալ նահանգներում: Նրանք միանգամից հասցրին գրավել աշխարհի ամենատարբեր երկրները և նույնիսկ հասան Հայաստան՝ մի տեղ,որտեղ չկա ավելի կատարյալ բան, քան ողջ ընտանիքով սեղան նստելը,թարմ թխված հացն ու տանը պահած-մեծացրած գառան միսը ուտելը:
Մեզանում արագ սնունդը տարածվեց իրեն բնորոշ արագությամբ,քանի որ գայթակղությունների հանդեպ թույլ մարդիկս չկարողացանք անտարբեր անցնել անհայտ ծագմամբ,բայց տեսքից ախորժելի սննդի կողքով: Իսկ եթե դուք դպրոցական եք,ուսանող կամ էլ ձեր ողջ օրը անցկացնում եք մի վայրից մյուսը գնալով,ապա արագ սննունդը..հենց ձեզ համար է՝ կամա թե ակամա..
Կարեն Գիշյանը և սովորում է և աշխատում: Ասում է,որ սիրում է արագ սնունդը,և այդ է պատճառը,որ նույնիսկ վնասակարության մասին իմանալով հանդերձ չի կարողանում իրեն ետ պահել: Շաբաթվա ընթացքում 2-3 անգամ ամենաքիչը ուտում է արագ սնունդ,բայց խոսոտովանում նաև,որ պատճառը միայն սիրելը չէ,այլև ժամանակը. «Արագ է և համեղ: Երբեմն ժամանակը քիչ է լինում,իսկ դու՝ շատ սոված:Լավագույն տարբերակը այս դեպքում արագ սնունդն է: Գիտեմ որ վնաս է,աշխատում եմ գոնե փողոցում վաճառվող սննդից չօգտվել,այլ KFC-ից և նման այլ վայրերից..»
Աշոտի օրը ևս անցնում է շատ հագեցած,նա սովորում է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում,ինչպես նաև պարում է հայկական,ավանդական ազգային պարեր,այդպիսով գուցե պատահակա՞ն չէ,որ ֆասթֆուդը չի հասցրել նրան մինչև վերջ գրավել.« Օգտվում եմ ֆասթֆուդից,բայց ոչ հաճախ: Սովորաբար տանը պատրաստված ուտելիք եմ վերցնում ինձ հետ,նախ իմանում եմ թե ինչ եմ ուտում,և հետո տանը պատրաստվածն ուրիշ է..»
Իսկ ի՞նչ են մտածում փոքր բիզնեսի այս տեսակով զբաղվով,ասել է թե՝ արագ սննդի կետ ունեցող գործարարները: Միքայելն ու Սամվելը ունեն իրենց արագ սննդի կետը մեր քաղաքի երկու խոշոր ուսումնական հաստատությունների մոտակայքում: Այս փոքրիկ խորամանկությունն իր գործ անում է հավանաբար,քանի որ մեզ հետ զրույցում Միքայելը նշեց,որ հիմնականում երիտասարդներն են գնում արագ սնունդ: Այնուհետև ավելացրեց,որ երբեք չեն օգտագործում հին,փչացած մթերքներ,այդ պատճառով էլ չեն ունենում հաճախորդների պակաս:
Կան նաև այնպիսիք,որ արագ սննդի պատրաստման և մատուցման մեջ փորձել են լինել ավելի ստեղծագործ: Ռափյան Վահագը մինչև վերջերս աշխատել է արագ սննդի պատրաստման կետում՝որպես մենեջեր: Նա նշեց,որ այս բիզնեսով սկսեցին զբաղվել ոչ այն պատճառով,որ կարծում էին,թե շահավետ գործ է,այլ որովհետև ցանկանում էին ֆասթֆուդյան արվեստում մատուցման նոր ձև և որակ մտցնել.« Մենք չունեինք որևէ տաղավար,որտեղ կարող էին գալ և ուտել,աշխատում էինք բացառապես առաքման սկզբունքով,ընդ որում՝ առաքումն առանց վճարի:Ունեինք 50-60 ճաշատեսակ,բայց քանի որ աշխատում էինք ինտերնետային հարթակում,մեր գնորդները իրենք կարող էին պատրաստել նոր ուտեստ՝ընտրելով իրենց ցանկացած մթերքները,չափաբաժինները..»
Այն հարցին,թե արդյոք այդ ուտեստները անվտա՞նգ մթերքներից էին պատրաստում,Վահագն այսպես պատասխանեց. «Այլ կերպ լիներ չէր կարող,կան սանիտարահիգիենիկ պայմանների որոշակի ստանդարտներ,ևեթե դու չես աշխատում դրանց համապատասխան,ստիպված ես տուգանք վճարել: Մեր գործունեության ընթացքում այս հարցի շուրջ խնդիրներ չենք ունեցել.մեր հաճախորդները գոհ էին: Քանի որ տաղավարային սկզբունքով չէինք աշխատում,այլ օնլայն պատվերների,մեր հիմնական հաճախորդները գրասենյակային աշխատողներն էին,ովքեր ունեն ընդմիջման ֆիքսված ժամ,տևողություն:
Մի փոքր էլ խոսեցինք Վահագնի հետ ամենաշատ պատվիրված ուտեստներից և պարզվեց,որ անգամ գրասենյակային աշխատողները,ովքեր հիմնականում հագնում են դասական կոստյումներ, չեն վախենում իրենց խնամքով արդուկված վերնաշապիկների վրա կետչուպի հետքեր տեսնելուց և նախընտրում են հայտնի ֆրին,սնկով կամ հավի մսով սենդվիչներ և բանջարեղենային աղցաններ:
Վահագնը փաստեց,որ դադարեցին աշխատանքը այն պատճառով,որ պահանջարկի ծավալները մեծացել էին,անհրաժեշտ էին նոր և մեծ ներդրումներ:
Էնդոկրինոլոգ Անի Պետրոսյանը բացառեց արագ սննդի օգտագործումը,անկախ նրանից այն ինչպես է պատրաստված՝ գայթակղիչ,գեղեցիկ և այլն.« Արագ սնունդը առաջին հերթին դժվարացնում է մարսողությունը: Երբ ոտքի վրա արագ ուտում ես,չես զգում՝ինչպես հագեցար,սկսվում է հորմոնների անհավասարակշռություն,որն էլ հանգեցնում է ճարպակալման: Բացի սրանից արագ սննդի շատ օգտագործումը իջեցնում է օրգանիզմի դիմադրողականության մակարդակը,բարձրացնում դիաբետի ռիսկը: Հատկապես վնասակար է ֆրին,որը պատրաստում են մի քանի անգամ օգտագործված ձիթապտղի յուղի մեջ: Նորմալ սնվելու դեպքում անգամ մենք չենք լացնում մեր օրգանիզմի ամեն օրվա պահանջը ( վիտամիններ), ուր մնաց թե արագ սնունդը կարողանա լրացնել:Այն միայն վնասում է մեզ »:
Բայց քանի որ բոլորիս տունը սկսվում է ծնողներից,իսկ սննման կարգը՝ մայրիկներից,մենք խոսեցինք նաև Աննա Դանիելյանի հետ,ով մի դպրոց հաճախող որդի ունի և ուսանողուհի: Նա միանշանակ չի ընդունում արագ սննդի օգտագործումը,չնայած նրան,որ համոզված է ՝ դա մեր ժամանակի չարիքներից է,մեկ է,միշտ չէ որ կարողանում է ետ պահել դրա օգտագործումից:

Ն.Գրիգորյան
Հ.Գ. մայրիկները միշտ գիտեն՝ ինչն է մեզ համար լավ,լսենք մայրիկներին
Հ.Գ2. չհարցնեք համբուրգերային համալսարանի մասին,ես նույնիսկ չեմ ուզում ենթադրել՝ ինչ են այնտեղ սովորում
Հ.Գ 3 ես էլ եմ երբեմն օգտվում արագ սննդից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել