Այսօր, Հայաստանի ազգային հավաքականի առանցքային պաշտպաններից մեկը՝ Ռոբերտ Արզումանյանը news.am-ին տված հարցազրույցում նշել է, որ այլևս Հայաստանի ազգային հավաքականում չի խաղալու: Իսկ որպես պատճառ նշել է՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքները կապված, 2015 թվականին կայացած Ֆրանսիայի և Ալբանիայի ազգային հավաքականների հետ խաղի:
Հայաստանի ազգային հավաքականը արդեն երեք տարի է, ինչ հաղթանակ չի տոնել, խաղում է դժգույն ֆուտբոլ, և ունի լուծելու շատ խնդիրներ, իսկ Ռոբերտ Արզումանյանը այս դժվարին պահին հեռանում է հավաքականից:
Երկրպագգուներից շատերը ափսոսացին Ռոբերտի հեռանալու համար, սակայն նրա քայլը ողջունեցին և վերագրեցին քայլ ՀՖՖ-ի դեմ: Սակայն եկեք պատկերացնեն, թե ինչ կլինի, եթե Արզումանյանի օրինակին հետևեն Հայաստանի հավաքականի մյուս առանցքային ֆուտբոլիստները՝ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Արաս Օզբիլիսը, Մարկոս Պիզզելին և այլն: Մեր ֆուտբոլը վերջնականապես կջախջախվի, իսկ հավաքականը կդառնա աշխարհի ամենաթույլ հավաքականնրից մեկը:
Այդ իսկ պատճառով, ոչ թե պետք է ողջունել Արզումանյանի քայլը, այն քննադատել և համոզել նրան, որպեսզի փոխի իր որոշումը և միանա մեր ազգային հավաքականին: Հայաստանի հավաքականը դեռ նրա կարիքը շատ ունի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել