Լյուքսեմբուրգում գործում է բազմաստիճան բարձրագույն կրթության համակարգ, որը ներառում է՝ բակալավրիատը, մագիստրատուրան և դոկտորանտուրան:
Լյուքսեմբուրգում գործում են մի քանի բուհեր, որոնց թվում՝ Լյուքսեմբուրգի համալսարանը (Université de Luxembourg), Հումանիտար և բնական գիտությունների համալսարանական կենտրոնը (Centre Universitaire de Luxembourg in Humanities and Science), Լյուքսեմբուրգի բարձրագույն տեխնոլոգիական ինստիտուտը (Institut supérieur de Technologie de Luxembourg), Մանկավարժական հետազոտությունների բարձրագույն ինստիտուտը (Institut supérieur d’Etudes et de Recherches Pédagogique, ISERP) և Կրթության և սոցիալական գիտությունների ինստիտուտը (Institut d’Etudes éducatives et sociales, IEES): Բացի այդ, բարձրագույն կրթության համակարգի մաս են կազմում ամերիկյան՝ Sacred Heart համալսարանի մասնաճյուղը, Տեխնիկական վարժարանն ու Կոմերցիայի և առևտրի դպրոցը:
Լյուքսեմբուրգում, կրթական ծրագրերի հիմնական մասի արժեքը, տարեկան կազմում է՝ 200 եվրո, բացառությամբ մի շարք մագիստրոսական ծրագրերի՝ (Masters in European Law- Community Litigation - 600 եվրո, Master of Science in Banking and Finance -17,5 հազար եվրո, Master Professionnel en Management de la sécurité des systèmes d’information – 4,6 հազար եվրո): Լյուքսեմբուրգի Sacred Heart University մասնաճյուղում, MBA ծրագրով ուսուցումը արժե 23,4 հազար եվրո տարեկան:
Արտերկրի ուսանողնիր բնակության ծախսերը կազմում են՝ 700-800 եվրո ամսական:
Այն ուսանողները, ովքեր Եվրամիության տարածքի երկրների քաղաքացիներ չեն, պետք է ստանան աշխատանքի իրավունք՝ (work permit), տարվա ընթացքում աշխատելու համար, այն էլ՝ միայն արձակուրդների ընթացքում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.vetisyan1/posts/10205836959947397?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել