Շատերը վերացական խոսում են, որ պետք է օգնել, աջակցել մեր սիրահայ հայրենակիցներին: Իսկ քանիսը՞ գիտեն այս տեղի մասին: Քանի՞սն են օգտվել սիրահայ ներգաղթյալ մեր հայրենակիցների այստեղի առևտրի և սպասարկման տաղավարների՞ց:
Ասեմ, որ համեմունքներ բացառապես գնում եմ այստեղից ու ավելի թարմ, բուրավետ ու համեմունք Երևանի ոչ մի անկյունում, ոչ մի խանութում հնարավոր չի գտնել:
Ով տեղը չգիտի՝ կարող է կողմնորոշվել տեղադրածս նկարներով: «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայանից դեպի Հայաստանի պատմության թանգարանի ետնամաս տանող՝ Նալբանդյան փողոցի տակով անցնող գետնուղիում է գտնվում «Հալեպի շուկա»-ն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել