Մագիստրատուրայի ու ավագ դպրոցի անիմաստության մասին Կրթության նախարարի դիտարկումների հետ համաձայն եմ, քանի որ փորձն ապացուցել է, որ՝
ա) Ուսանողները մագիստրատուրայում որևէ արժեքավոր գիտելիք ձեռք չեն բերում, իսկ ովքեր ձեռք են բերում՝ բացառապես ինքնակրթության շնորհիվ:
բ) Մագիստրատուրայում ուսանելու իրավունք ունեն տվյալ մասնագիտության հետ կապ չունեցող, բայց բակալավրի աստիճան ունեցող այլ ուսանողներ, ովքեր քանի դեռ սկսում են կոնկրետ մասնագիտության «այբուբենին» ծանոթանալ, մասնագիտությունը շարունակողները «ծերանում» են:
գ) Շաբաթական 2-3 անգամ դասի գնալու, բայց 2 ուստարվա համար վճարելու փոխարեն կարելի է 5-րդ ուստարում խտացված կուրսով ստանալ Մագիստրատուրայի համար պլանավորածը:
Իսկ ավագ դպրոցի մասին խոսելն անգամ ավելորդ է,քանի երկու տարի ավել սովորել դպրոցում, բայց դպրոց հաճախելու փոխարեն կրկնուսույցների մոտ պարապելը, մեղմ ասած, հիմարություն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.petrosyan.98/posts/796735527125894?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել