Ժողովրդական մի հեքիաթ կա.էն որ մի քանի անբախտներով գնում են իմաստունի մոտ, որ իմանան, թե ինչի՞ց է, որ վատ են ապրում:Հիմա էդ հեքիաթի պատմությունն է.մի քանի միամտ լոռեցիներ ամեն անգամ գնում են մարզպետի մոտ, ու բողոքում են, որ աշխատանք չունեն, մարզպետն էլ, որպես մարզի գերագույն իմաստուն, խորհուրդ է տալիս հետեւել թափուր աշխատատեղերի հայտարարություններին:Ու խնդրարկուները հեռանում են.հիմա թե գոհ են հեռանում, թե դժգոհ՝դժվար է ասել:Հետաքրքիր է, էն որ ՏԻՄ կամ պետական համակարգում լավ-լավ, «չաղ-չաղ» «պոստեր»/տեղակալի օգնական կամ օգնականի տեղակալ, բաժնի վարիչ, խորհրդական կամ խորհրդատու / են ստանում ոմանք կամ «ընտրյալները»՝հայտարարությունով են գնում-ստանու՞մ... Մի հատ բուհերով ու տեխնիկումներով, մշակույթի օջախներով «ռեյդ արեք»՝երբեւէ այդ աշխատանքների համար հայտարարություն լինու՞մ է՝իհարկե չի լինում.դրանք կամ ԿԾԲ-ով են, կամ՝ըստ մատուցած «ծառայությունների»/ զանազան «կալիբրի» իշխանիկներին» կամ ֆեոդալիկներին, նրանց զարմիկ-զարմուհիներին.../:Պատմաբանի մասնագիտությամբ ճարտարապետին էլ ե՞ն հայտարարությունով ընդունել...կամ մամուլի գծով գլխավոր «պատասխանատուին»՝կաթի տեխնոլոգիայի մասնագետ....Ու ցավն այն է, որ մայրաքաղաքում էլ է նույն վիճակը.ահավասիկ, երեկ ծանոթուհիներիցս մեկը,՝մայրաքաղաքաբնակ, որ բարձրագույն համալսարանական հումանիտար կրթություն ունի,իմ այն հարցին, թե աշխատանք ունի՞, ծիծաղելով ասաց.«Չէ հա, հիմա ինձ ո՞վ աշխատանք կտա, 55 տարեկան եմ,ես արդեն պառավ եմ համարվում, հիմա մինչեւ 40 տարեկաններին հազիվ գործ տան»:Դե դրա համար էլ հեռուստաեթերը պայթում է անգրագիտությունից ու լեզվական սխալներից:«Հիմա ուր գնաս՝մենակ երկար ոտներ են պահանջում, ու մեկ էլ որ անլեզու հայվան լինի, ոչ մի բան չտեսնի, չբողոքի, չխոսա, հետն էլ մինչեւ 25 տարեկան»,-սա էլ՝մեկ ուրիշ կարծիք՝աշխատաշուկայի վերաբերյալ:Հետաքրքիր է, կա՞ որեւէ այլ երկիր, որտեղ աշխատաշուկայում նախապատվությունը տրվում է մինչեւ 35 տարեկաններին, բայց՝թոշակի տարիքը 63-ից է:Ու դրա համար երկրում մեծ թիվ են կազմում անթոշակ թոշակառուները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1/posts/929892040441892?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել