2. Ընտրական տեղամասերում տեսախցիկների տեղադրումը, որը ընդդիմադիր վստահված անձանց և դիտորդներին գոտեպնդում է, ընտրակեղծարարներին զսպում ՝, ինչպես նաև արձանագրվում են խախտումները։ Ընդամենը պետք է այդ սենյակը նկարահանող սարքավորումը 180 աստիճան թվային նկարահանում իրականացնի ամբողջ սենյակոով, և իշխանություններն ապահովեն դրա անխափան աշխատանքը։
3. Քվեաթերթիկների ծածկագիր հերթական համարները, որը կբացառի որոշ տեսակի կրկնաքվեարկություններ, օրինակ՝ դրսից բերված, կամ ներսից գողվացված և պատճենահանված, առանց հերթական համարով թերթիկներով ընտրությունը կհայտնաբերվի։
4. Քրեական պատասխանատվության կոպիտ սահմանաումը և վարչական տուժի մերժումը րս մեկ հստակ միջոց է, որ ընտրախախտում իրականացնողը կխուսափի՝ մտածելով, որ կարող է զրկվել ազատությունից։ Իրավագետները միգուցե չհամաձայնեն ինձ հետ, բայց այսպիսի խստությունը շատ ընտրակեղծարարներին ետ կպահի գործելուց։
Այս չորս գործիքները մեկը մյուսին փոխլրացնելով կկանխարգելի ընտրակեղծիքների մեզ հայտնի ձևերից ոմանք՝ կեղծ անձնագրերով քվեարկությունը, ընտրական տեղամասերում «լցոնումը», «կառուսելի» իրականացումը։
Որպեսզի այս խնդիրները ըտնդունի և լուծի վարչակազմը պետք է ոչ միայն դեբատներ նրանց հետ, այլև հասարակության ընկալում և պահանջն է, որը հնարավոր է արտացոլել բազմաթիվ եղանակներով և պարտադրել ռեժիմին գնալ զիջումների։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել