Իրանը պլանավորում է ամբողջությամբ հրաժարվել դոլարով ու եվրոյով գործարքներից, ինչի ուղղությամբ արդեն իսկ արվել է մեծ քայլ՝ երկրի արտարժութային պահոցները փոխարինվել են ռեալ ոսկով, ինչպես նաև համապատասխան առաջարկություն է ուղարկվել տարբեր ընկերությունների, որոնք համագործակցում են Իրանի հետ։
Այս ամենի մեջ կա երկու ուշագրավ կողմ։ Նախ՝ Իրանը միակը չէ իր այս ձգտման մեջ։ Նման ցանկություն են հայտնել նաև ԲՐԻԳՍ անդամ երկրները, մասնավորապես Ռուսաստանը, Չինաստանը և Բրազիլիան, ու եթե նրանք հաստատուն լինեն իրենց որոշման մեջ, դա կարող է փլուզել ամերիկյան տնտեսական հեգեմոնիան, որը հիմնված է դոլարի մենաշնորհի ու ոչնչով ապահովված չլինելու և բիրտ ռազմական ուժի վրա։
Հարցի մյուս կողմը կապված է վերոնշյալ բիրտ ուժի հետ... Հիշեցնեմ, որ Լիբիան՝ ի դեմս Քադդաֆիի, անսպասելիորեն գործընկերից դարձավ արյունարբու բռնապետություն անմիջապես այն բանից հետո, երբ Քադդաֆին հայտարարեց Մագրիբի երկրներում դոլարը ոսկե դինարով փոխարինելու մտադրության մասին։
Կից նյութն` այստեղ