Մինչ «վերեւներում» ու քաղաքական «կուլիսներում» բարձրաշխարհիկ «տիկնայք փափկասուն» կանանց միամսյակ են նշում ու քեֆ-ուրախությունների ու նվերների մեջ են / ոմանք երեւի թե զարմացած, որ բախտն իրենցից առաջ է ընկել ու մտքներում ասում են՝«Ես ով, էս ով» կամ «Ինձ մի աշե, բախտիս աշե»/,վանաձորցի մի կին տեղական հեռուստատեսությամբ դժգոհում էր, որ ծառերի էտից ավելացած ճյուղերը, որ տեղական իշխանությունները խոստացել էին որպես վառելափայտ տրամադրել«անապահով խավերին», իրեն համառորեն մերժում են հատկացնել՝ասելով, թե «քեզ չի հասնում»:Ի դեպ, երբ օրերս տեղական հեռուստատեսությամբ լուսաբանեցին էտի գործընթացն ու հավաստիացում արվեց, թե այն կբաշխվի «անապահով խավերին», մտքումս ասացի՝«Հա-հա...կտան, ո՞նց չէ...մեկ- երկուսին կտան, մնացածն էլ կդարձնեն իրենց սեփականությունն ու կտնօրինեն ըստ հայեցողության»:Բայց՝ասի դեռ չգրեմ, որ չասեն, թե էն գլխից «վատ բաներ» ենք մտածում: Փաստորեն, չէինք սխալվել կանխագուշակության մեջ:Բա մարտի 8-ի նախօրյակին մի շալակ փայտն ի՞նչ է, որ զլանում են հատկացնել. այն էլ՝ 11 երեխաների մորը, որ ապրում է հաշմանդամ որդու հետ.համենայն դեպս, այդպես ներկայացվեց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: