Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, Դավիթ Մելքոնյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ:
Սա այն նույն Մելքոնյանն է, ով ԱԺ-ում Հովիկ Աբրահամյանի խորհրդականն էր, իսկ հետո նրա «թեթև ձեռքով» հայտնվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Ի տարբերություն ԱԺ-ում Հովիկ Աբրահամյանի մյուս խորհրդականի՝ Արփինե հովհաննիսյանի, վերջինս մշտապես ստվերում էր ու նկատելի էր միայն մասնագիտական շրջանակների համար:
ԱԺ-ում խոսում են, որ Հովիկ Աբրահամյանի ԱԺ նախագահ եղած ժամանակահատվածում իրավական դաշտի հիմնական բեռը հենց Արփինե Հովհաննիսյան-Դավիթ Մելքոնյան զույգի ուսերին է եղել:
Այնպես որ, Արփինե Հովհաննիսյանի կառավարություն տեղափոխությունը լավ առիթ էր նախկին թիմակցին ևս գործադիր տեղափոխելու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=570776829767710&id=100005061945890&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել