Այո, թվերը խոսուն են, սակայն սա ամենևին չի նշանակում, որ Մերսեդեսին ամբողջ աշխարհից ավելի քիչ են հետևում քան Ազատությանը: Սա ունի իր մի շարք հիմքերն ու պատճառները: Օրինակ եթե նայենք, թե քանի տեսանյութ ունեն ալիքները, ապա պատկերը որոշակիորեն զուլալվում է: Ազատությունն այս պահին ունի 15626, իսկ Մերսեդեսի ալիքում ներբեռնված է ընդամենը 1259 տեսանյութ: Այսինքն տեսանյութերի տարբերությունը 14367 է, իսկ դիտումների տարբերությունը ընդամենը 4 միլիոն:
Սա նշանակում է, որ եթե օրերից մի օր Մերսեդեսը տեսանյութերի քանակով հավասարվի Ազատությանը, ապա դիտումները մի քանի անգամ ավելի շատ կլինեն: Եթե սրան էլ գումարենք այն, որ հետևորդների քանակով Մերսեդեսն առաջ է մոտավորապես 10 անգամ, ապա պատկերն ավելի հստակ է դառնում:
Իհարկե այս երկուսը տարբեր բևեռներում գտնվող, իրար հետ ոչ մի կապ չունեցող ալիքներ են, տարբեր լսարաններով և շատ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով Մերսեդեսի պաշտոնական ալիքը զիջում է դիտումների քանակով, սակայն փաստը մնում է փաստ, որ Ազատությունն այս պահին Մերսեդեսի պաշտոնական ալիքից ընդհանուր դիտումների քանակով առաջ է: