Չինական գիգանտը գնալով ավելի ագրեսիվ ու էքսպանսիվ է դառնում, և որ նոր է՝ սկսել է իր մկանները ցույց տալ աշխարհին, ընդ որում, աշխարհը առաջին անգամ իրական սարսափ է ապրում այդ տեսարանից։
Չինաստանի առաջին «թիրախը» Ճապոնիան է՝ տարածաշրջանային հեգեմոնիայի իր դարավոր մրցակիցը, որի նկատմամբ ուժգին ճնշում է հիմա կիրառվում՝ ինչ-որ մի անմարդաբնակ կղզու պատրվակով։ Հիմա բավականին չոր, բայց լուռ կոնֆրոնտացիա է գնում Արևելյան Ասիայի այս երկու գերտերությունների միջև, որում ոնց որ թե Չինաստանը արդեն իսկ բարոյապես ջախջախել է Ճապոնիային, իսկ հիմա արդեն անցել է նվաստացմանը. չինական օդուժը, արհամարհելով ինչպես ճապոնական, այնպես էլ ամերիկյան օդային ուժերը, ոչ միայն անարգել ներսուդուրս է անում Ճապոնիայինը համարվող օդային տարածք, այլև անասել հանդգնության է դիմել՝ կործանիչներով հետապնդում է ամերիկյան հետախուզական ու այլ տիպի թռչող սարքերի։
Կարծում եմ, որ սա դեռ առաջին ծիծեռնակներն են ու 2013-2015թթ. լարվածության կենտրոնը Մերձավոր Արևելքից կտեղափոխվի խաղաղօվկիանոսյան ավազան, որտեղ արդեն իսկ բարդ ու քողարկված գործընթացներ են գնում։
Կից նյութն`այստեղ