«Երբեմն ամուսնալուծությունից հետո կյանքը նորովի է սկսվում»․ Անի Քրիստին անկեղծանում է (լուսանկարներ)Past.am-ը գրում է.

Երգչուհի, ով չնայած այն բանին, որ անդեն 18 տարի է բեմում է և ժամանակ առ ժամանակ ներկայանում է նոր ստեղծագործություններով, սակայն շատերը նրան հիշում են արդեն հիթ դարձած ստեղծագործություններով: Երկար դադարից հետո նա ներկայացավ միանգամից մի քանի տեսահոլովակով:

Չնայած բավական սիրված երգչուհի լինելուն, այնուամենայնիվ, նրա անվան հետ խոսակցություններն ավելի շատ կապված են ամուսնալուծության հետ, քան երգչուհու ստեղծագործական գործունեության:

 

Այսօր Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երգչուհի Անի Քրիստի անձնական ու ստեղծագործական կյանքի որոշ մանրամասներ, որոնք, գուցե, շատերի համար անակնկալ լինեն:

 

Անի Քրիստին տևական ժամանակ է՝ ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում: Սիրված երգչուհու անձնական կյանքը միշտ էլ հետաքրքիր է եղել հեռուստադիտողներին և նրա անվան հետ կապված ցանկացած խոսակցություն քննարկման տեղիք է տվել:

Ինչպես գիտենք, երգչուհին ամուսնացած է եղել: Այս թեմայի վերաբերյալ նա բազմիցս մեկնաբանություններ է տվել իր հարցազրույցներում:

«Ամուսնալուծությունը ինձ երբեք էլ դժվարությունների առաջ չի կանգնեցրել, ինձ երբեք մտածմունքի առիթ չի տվել, ուղղակի մենք չենք հասկացել իրար և քաղաքակիրթ մարդկանց նման որոշեցինք, որ պետք է բաժանվենք»:

Երգչուհու ամուսնալուծթյունը ևս քննարկման առիթ հանդիսացավ: Տարբեր ինտերնետային լրատվամիջոցներ, հեռուստաընկերություններ փորձում էին իմանալ նրանց բաժանության իրական պատճառը, սակայն երգչուհին երբեք չի բարձրաձայնել ամուսնալուծության իրական պատճառը:

 

«Ես այն տեսակը չեմ, որ հուսահատվեմ, երբեք էլ չեմ հուսահատվել: Անում եմ այն, ինչ իմ հոգուն հարազատ է: Ամուսնալուծությունն էլ հենց այդպես եղավ: Մինչ օրս ես իմ նախկին ամուսնու և նրա ընտանիքի անդամների հետ լավ հարաբերությունների մեջ եմ: Հաշվի առնելով այն փաստը, որ ամուսնուս հայրն իմ հայրիկի 40 տարվա ամենամտերիմ ընկերն է, ես պարզապես չէի կարող վատ լինել և թշնամանալ նրանց հետ»:

Ապրելով օտար երկրում, որն արդեն դարձել է երգչուհու հարազատ երկիրը, նա չի դադարում ստեղծագործել և ներկայացնել իր հանդիսատեսին տարբեր տեսահոլովակներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել