Ասենք պատկերացրեք սենց սիտուացիա: Պանդոկում քյաբաբ եք պատվիրում ու ասում եք, որ սոխ չլինի: Բայց մատուցողը քյաբաբը բերում ա` վրան սոխ լցրած: Իհարկե կարելի ա սոխը մաքրել, քյաբաբը` ուտել, դե հիմա պատահել ա, մատուցողն ա կամ մեկնումեկն ա` շփոթվել ա, կյանքը դրանով չվերջացավ, եղածն էլ քյաբաբ ա ընդամենը, հեսա ուտելու ես, պրծնի: Նու ծայրահեղ դեպքում ժպտալով կարելի ա վերադարձնել քյաբաբն ու նորը ուզել:
Բայց չէ, կգտնվեն մարդիկ, ովքեր կկանչեն մենեջերին ու կսկսեն բարոյախրատական ճառ կարդալ սպասարկման մակարդակի մասին: Իրենց հեղինակավոր կարծիքն էդ թեմայով արտահայտելուց հետո գուցե անցնեն սպիտակուցների ու ածխաջրերի միաժամանակյա անհամատեղելության առաջացրած առողջական խնդիրներին, իրենց պապական գյուղի ավանդույթներին` կապված քյաբաբի ու սոխի հետ` հղում կատարելով սոխի ու քյաբաբի ծագումնաբանությանը: Ու նենց զգացողություն առաջանա, որ էդ մարդիկ աղոթում էին, որ քյաբաբը սոխով բերեն, որ իրենց էդ դարակազմիկ մոնոլոգը տեղի ունենա:
Երկու տեսակ մարդիկ էլ կարան լինեն, երկուսն էլ ինչ-որ առումով ճիշտ են, ես չեմ դատվում, որ չդատվեմ: Բայց ներեցեք, երկրորդ խումբը շատ նման ա մարտի 8-ի բովանդակությունը ամեն տարի նույն խորքայնությամբ ներկայացնող, հնարավոր բոլոր աշխարհքաղաքական տենդենցների ու պատմության քառուղիների հետ կապող մարդկանց: ))
Սպասեցի օրը պրծնի, նոր ասեմ:)