Այսօր մի խումբ կնիկներ (կներեք, այս դեպքում չեմ կարող ասել` կանայք) իրենց գցել էին դրսերն ու ցույց էին անում և ամեն տեսակ ախմախ, ֆեմինիստական պահանջներ գոռգոռալուց հետո, հիմա էլ պահանջեցին Կառավարությունից, որ բանակ գնացած «մինուճար տղաները դիրքեր չբարձրանան» ու դրա փոխարեն ուրիշ աշխատանք կատարեն: Ամբողջ օրը փորձել եմ հասկանալ` իսկ երկուճար, երեքճար տղա կամ զավակ լինո՞ւմ է: Ի վերջո, բոլոր երեխաներն էլ մինուճար են, չէ՞: Չգիտեմ, ում ծնողն ինչպես, բայց իմ ծնողները մի լավ խոսք ունեն. «Ո՞ր մատդ կտրես, որ չցավի»: Հիմա կբացատրե՞ք, թե ո՞ւմ զավակը, որերորդ զավակը դիրքեր բարձրանա, որ ոչ մեկիս սիրտը չցավի: Լավ, սա էլ մի կողմ, իսկ ձեր զինվոր տղերքին հարցրե՞լ եք, իրենք համաձայն են դիրքեր չբարձրանան ու ԱՅԼ աշխատանք կատարեն: Բա հենց էդ ԱՅԼ-ից է սկսվում ամեն վատ բան… Մի քիչ արժանապատվություն է պետք, ուրիշ ոչինչ, չեմ կարծում, որ կգտնվի մի զինվոր, ով հեռուստացույցով տեսնի, որ մայրը ինչ-որ շուն-շանգյալի հետ ֆեմինիստկա է իրեն երևակայել, հպարտությամբ ու հայրենասիրությամբ լցվի: Մի՛ խաղացեք ձեր տղերքի անվան հետ, ուզում եմ առյուծ ծնող հերոս մայրեր տեսնել, վեհամայրեր տեսնել, ուզում եմ Աստվածամոր պատկերով կանանց տեսնել, ուզում եմ տեսնել Տիկնանց փափկասուն Հայոց աշխարհի, որոնց կողքին կզգաստանաս, կարիանաս, կքաջալրվես ու մշտապես պատրաստ կլինես սխրանքների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: