Հին եւ նոր տոմարների միջեւ տարբերությունը 13 օր է: Նոր` Գրիգորյան տոմարը հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին: Հռոմի Գրիգոր 13-րդ Պապը նկատել է, որ հուլյան, այսինքն` հին տոմարը, մինչեւ 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն: Այդ տարբերությունը հայտնի է դարձել գարնանային գիշերահավասարին` մարտի 21-ին, քանի որ Նիկիայի 325 թվականի ժողովի որոշմամբ գիշերահավասարի օր համարվել է ոչ թե մարտի 21-ը, այլ 11-ը: Գրիգոր 13-րդը կարգադրել է 1582 թվականի հոկտեմբերի 4-ին` հինգշաբթի օրվան հաջորդող համարել ուրբաթ` հոկտեմբերի 15-ը` բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325-1582 թվականների ընթացքում: Այսպիսով, 1583 թվականից սկսած գիշերահավասարի սխալն ուղղվել է: 16-20-րդ դարերի ընթացքում հուլյան` հին, եւ գրիգորյան` նոր տոմարների միջեւ տարբերությունը կազմել է 13 օր: Հետևաբար հուլյան եւ գրիգորյան տոմարների միջեւ տարբերությունը կազմում է 14 օր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alvina.babayan/posts/4076181113645
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել