Կանայք՝ այս աշխարհի մարգարիտներն են, որոնք դարձնում են այն կատարյալ, գեղեցիկ և հարմոնիկ։
Այս հավաքածուն, հանրահայտ մարդկանց մեջբերումներն են կանանց մասին։ Դրանք կօգնեն Ձեզ որոշ չափով հասկանալ և ճանաչել կանանց։
Գեղեցիկ լինելու համար՝ կնոջը բավական է ունենալ սև վերնաշապիկ, սև կիսաշրջազգեստ և քայլել սիրելի տղամարդու ձեռքից բռնած։
Իվ Սեն Լորան
Եթե կինը ցանկանում է մերժել՝ նա ասում է «ոչ»։ Եթե նա սկսում է բացատրություններ տալ՝ նա ցանկանում է, որպեսզի իրեն համոզեն։
Ալֆրեդ դե Մյուսե
Կանայք սիրում են միայն նրանց՝ ում չեն ճանաչում։
Միխաիլ Լերմոնտով
Անխելք տղամարդու և անխելք կնոջ միությունը ծնում է հերոս մայր։ Անխելք կնոջ և խելացի տղամարդու միությունը՝ միայնակ մայր։ Խելացի կնոջ և անխելք տղամարդու միությունը ծնում է սովորական ընտանիք։ Խելացի տղամարդու և խելացի կնոջ միությունը ծնում է թեթև ֆլիրտ։
Ֆաինա Ռանևսկայա
Խելացի աղջիկը համբուրում է, բայց չի սիրում, լսում է, բայց չի հավատում և հեռանում է մինչ իրեն կլքեն։
Մերիլին Մոնրո
Կինը՝ ով հստակ համոզված է իր գեղեցկության մեջ, վերջիվերջո կհամոզի դրանում նաև մնացածին։
Սոֆի Լորեն
Գեղեցկությունը տված է մեզ, որպեսզի տղամարդիկ սիրեն մեզ, իսկ հիմարությունը՝ որպեսզի մենք սիրենք տղամարդկանց։
Կոկո Շանել
… երբեք, երբեք և ևս մեկ անգամ՝ երբեք ծիծաղելի չես թվա կնոջ աչքում, եթե ինչ-որ բան անես կնոջ համար։ Թեկուզ դա լինի ամենահիմար ֆարսը։ Արա այն, ինչ ուզում ես, Կանգնիր գլխիվայր, ցցիր պոչդ ինչպես սիրամարգը, երգիր նրա պատուհանի տակ։ Մի արա միայն մի բան՝ մի՛ եղիր նրա հետ գործնական և խելամիտ։
Էրիխ Մարիա Ռեմարկ
Շարունակությունն՝ այստեղ