Ֆեմինիստների ճակատն ասում է՝ մեզ պետք չեն ծաղիկներ ու բարեմաղթանքի խոսքեր, այլ հարգեք մեր իրավունքները: Իսկ ես գտնում եմ՝ որ կանանց պետք են և՛ ծաղիկներ, և՛ բարեմաղթանքի խոսքեր, և՛ իրավունքներ:
Իսկ ԱԺ կին պատգամավորների ճակատն էլ կարծիք է հայտնել, թե կինն ու տղամարդը երբեք չպետք է մրցեն: Իսկ ես էլի համաձայն չեմ ու գտնում եմ, որ կանայք և տղամարդիկ պետք է մրցեն: Այս ճակատն էլ պոզիտիվ խտրականության ու քվոտաների կողմնակիցն է, որպեսզի ցուցակներում ամրագրված ստանդարտ տեղեր լինեն իրենց համար: Իրենց ավելին պետք չէ:
Մինչդեռ, մրցակցություն պետք է լինի բոլորի միջեւ, որպեսզի արժանավորը, ինտելեկտովը, առաջնորդողը վերև բարձրանա, այլ ոչ թե քվոտայի կամ տղամարդ պաշտոնյայի, քաղաքական գործիչի թեւի ու կռիշի տակ ծվարածն ու լյուբիմչիկը (մեղմ ասած):
Բայց ամենադաժանը նա է, որ ես չեմ կողմնորոշվում, թե իմ այս մոտեցումներով որ ճակատից եմ: Հավանաբար՝ Ճշտի ճակատից: