Ես չգիտեմ, թե այլ ազգերի մոտ ինչպես ա, թող ներվի, բայց մեր ազգի մոտ կնոջ ստորադաս դիրքի համար առաջին հերթին հենց կանայք են մեղավոր: Մենք միջնադարում չենք ապրում: Ինձնից լավ գիտեք, թե ինչ "գաղափարներ" են տարածված, ու, խոստովանեք, որ այդ "գաղափարների" ջատագովները, մեծ մասմբ, հենց կանայք են, թեկուզ հանրային կարծիքին զոհ գնալով: Իհարկե, գիտակցության զարգացվածության խնդիրը դեռ կա, բայց այդ գործոնի նշանակությունը գնալով փոքրանում ա: Էլի եմ կրկնում` միջնադարում չենք ապրում:
Հարգելի կանայք և աղջիկներ, ամեն հարցերում զոհողությունների գնալով ու հանրային կարծիքին խոնարհվելով, դուք ձեր ամբողջ կյանքն եք զոհում: Անկախ նրանից, թե ձեր համար որքան ա դժվար ձեր խնդրիների մասին արտահայտվելը, բայց պետք ա գիտակցել, որ ոչ ոք ձեր փոխարեն ձեր իրավունքների համար չի պայքարելու:
Քանի դեռ մարդկանց գիտակցություններում կին-տղամարդ էակները նույն հարթության վրա չեն դիտվում, կինը դեռ երկար ժամանակ կշարունակի ներկայիս ստորադաս դիրքում գտնվել: Քանի դեռ կնոջ իրվունքները լիովին չեն ընդունված ու չեն պաշտպանված, այլ բնագավառներում մարդու իրավունքների լուրջ ձեռքբերումներ չեն լինելու: