ec5000f4008d48d5fdc19980ef35ca8c0e5a6e8dAadmag.am-ը գրում է.

Գիտեմ, որ թանկ հաճույք է մետրոպոլիտենի նոր կայան բացելը, հատկապես՝ թունելային: Բայց կան ալտերնատիվ լուծումներ: Ըստ իմ սիրողական ուսումնասիրության և դիտարկման՝ լիովին հնարավոր է մետրոպոլիտենի նոր կայան բացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, ավելի կոնկրետ՝ Հ.Ա.Թ.-ում: Ուղղակի պետք է Չարբախի կայարանից բացօթյա երկաթգիծ հասցնել ՀԱԹ-ի հարավից և աջ թեքվող մի փոքր թունելով (200-300 մետր) գիծը հասցնել Անդրանիկի արձանի մոտ ենթադրվելիք կայարան:

Ու 2 հատ էլ փոքր, մետաղյա կոնստրուկցիայով կամուրջ՝ Հրազդան գետի վրայով ու Երևան-Վաղարշապատ մայրուղին անցնելու համար: Մնացածը բացօթյա գրունտային աշխատանք է: Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանում բնակվում է ավելի քան 140 000 բնակիչ (միայն ընտրողների թիվն անցնում է 102 հազարը), չհաշված, որ լինելով տոնավաճառային և գյուղատնտեսական մթերքների առևտրային գոտի՝ օրական տասնյակ հազարավոր այլ մարդիկ էլ են այցելում այս վարչական շրջան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել