Ասորիներին, մոնղոլնեին, պարսիկներին, տեղ-տեղ թուրքերին, ավելի շատ` սելջուկներին, ամենաշատը` սեփական թագավորներին հաղթած արիացի հայ քաջեր, թարգեք էտ գեշ մտածելակերպը` մարտի ութին խանդով նայելու եւ ինչն ամենասարսափելին է` անզորությամբ եւ տկարությամբ նայելու բոյուս, չտօ, արդեն բնավորությունը: Այսօր, եթե անգամ կանայք իրար են ծաղիկ նվիրում, ժպիտ նվիրում, սեր նվիրում, ընտիր ա, քանի որ այսօր բոլոր կանայք, կամ բոլորին մոտ կանայք ծաղիկներով են եւ ժպտերես, իսկ դա ուղղակի այն է, ինչին ձգտում են տղամարդիկ, որոնց աշխարհն է այս: Հա, ու ճիշտ է, որ տղամարդիկ տոն չունեն, զինվորներն ունեն, հայրերն ունեն, անգամ օդաչուներն ու մարդու իրավունքների պաշտպանությունն ունի, բայց տղամարդիկ չունեն, սա ճիշտ է, որովհետեւ տղամարդկանց տոն պետք չէ, տղամարդկանցը` աշխարհն է, կանանցը` տոնը: Երկուսը միասին...այ հենց դրա համար են այս երկուսը միասին, եւ այ հենց սրա համար է, որ երկու տոն միասին չի լինում եւ երկու աշխարհ միաիսն չի լինում, լինում են երկուսն էլ, բայց երկուսն էլ գեշ են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել