Մեծ Բրիտանիայում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ստվերաներկը, նաև կանանց այլ կոսմետիկ միջոցները իրականում դանդաղ գործող ռումբ են, գրում է Raut-ը:
Բանն այն է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները շպարի պարագաները պահում են մինչև 6 տարի, մինչդեռ դրանց պիտանելիության ժամկետն ավելի կարճ է: Հենց դա էլ դառնում է մի շարք թունավոր նյութերի և բակտերիաների առաջացման պատճառ, որոնք էլ զանազան վարակների աղբյուր են հանդիսանում:
Հենց ստվերաներկերն են համարվում վարակի տարածման պատճառ, քանի որ ուղղակիորեն առնչվում են աչքի հետ: Վտանգավորության տեսանկյունից 2-րդ տեղում շրթներկն է, իսկ 3-ում՝ երանգ հաղորդող հեղուկ միջոցը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/4076095831513
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել